Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Բայդենն առաջ է անցել Թրամփից

3860
Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 21:30
Բայդենն առաջ է անցել Թրամփից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է՝ հասնելով 38%-ի՝ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի արդյունքում։ Հարցումն իրականացվել է CNN-ի կողմից։
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թրամփի վարկանիշն ընկել է 7 կետով՝ անցած ամսվա ընթացքում իրականացված հարցումների համեմատ: Այժմ նա ավելի շատ է հետ մնում դեմոկրատ Ջո Բայդենից։ Ներկա պահին Բայդենի վարկանիշը գտնվում է ամենաբարձր կետում։
Միևնույն ժամանակ, հարցված ամերիկացիների 38%-ը հավանություն է տալիս Թրամփի նախագահմանը, մինչդեռ 57%-ը հավանություն չի տալիս:

Բացի այդ, Թրամփը 14%-ով զիջում է Բայդենին: Ներկայիս նախագահին աջակցում է հայտնում հարցվածների 41%-ը, իսկ Բայդենի աջակցությունը կազմում է 55%։