Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

40-ամյա վարորդի դին հանել են մեքենայի տակից

1023
Կիրակի, 07 հունիսի, 2020 թ., 12:05
40-ամյա վարորդի դին հանել են մեքենայի տակից

Հունիսի 7-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Ռ. Է.-ն իր վարած BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Նուբարաշենի 14-րդ փողոցում բախվել է թիվ 1 տան երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետև, առաջ ընթանալով, բախվել է թիվ 16 փողոցի 1-ին տան պատին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք արձանագրել են վարորդի մահը:

Փաստի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: