21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ նոր վիճակագրության
![]() BeSoccer և ProFootballDB հարթակները ներկայացրել են նոր վարկանիշային աղյուսակ՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները: Այն կազմվել է ELO համակարգի հիման վրա, որը հաշվի է առնում ֆուտբոլիստների արդյունավետությունը խաղի ժամանակ, խփած գոլերը և արդյունավետ փոխանցումները՝ սկսած 2001 թվականից: Այսպիսով, ցուցակի առաջնորդն է դարձել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին: Նա 100 միավորից հավաքել է 100 միավոր: Երկրորդ տեղում է «Յուվենթուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով նույնպես հավաքել է 100 միավոր: Մեսին նրանից առաջ է անցել հավելյալ ցուցանիշներով: Երրորդ տեղում է «Արսենալ»-ի և «Բարսելոնա»-ի նախկին խաղացող Թիերի Անրին՝ 98 միավորով: Առաջատարների 10-յակում են նաև Լուիս Սուարեսը՝ 97, Զլատան Իբրահիմովիչը՝ 97, Մոհամեդ Սալախը՝ 97, Նեյմարը՝ 96, Ռոբերտ Լևանդովսկին՝ 96, Ռադամել Ֆալկաոն՝ 95 միավորներով: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
