Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այո, մենք փորձ չունենք մարդկանց ծեծելու և ունեզրկելու, առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու»․ Սիփան Փաշինյան

919
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 23:20
«Այո, մենք փորձ չունենք մարդկանց ծեծելու և ունեզրկելու, առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու»․ Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի գրառումը․ «ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք:

Եկեք հասկանանք՝ ինչ փորձի մասին է խոսքը:

Այո մենք փորձ չունենք՝

1. Ընտրություններ կեղծելու,

2. Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու,

3. Հյուսիս-հարավից ժողովրդի փողերը յուրացնելու,

4. Առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու, այդպիսով յուրացնելու ժողովրդի գումարները,

5. Չնչին գումարով տարբեր օբյեկտներ յուրացնելու,

6. Պետականության և բարձր արժեքների վերաբերյալ տեքստ կարդալու և դրանց 180 աստիճան հակառակ մեթոդներով գործելու,

7. Բոլորին վերևից նայելու, այդ թվում քրեական օրենսգրքին,

8. Հարաբերությունների հետևանքով մարդկանց ունեզրկելու, «Ախռանիկների» միջոցով մարդկանց ծեծելու և ունեզրկելու,

9. Իրեն «փուռը» տվող և թևերի տակ ձմերուկ դնող «քաղաքական» դեմքերի, որպես խորհրդատուներ շրջապատվելու,

10. Պետական, քաղաքական, բարոյական դավաճանների հետ շփվելու՝ հույս փայփայելով անցյալի ամենեթողության վերադարձի և այսպես շարունակ:

Փոխարենը ունենք հետևյալ փորձը՝

1. Բարձր մակարդակի, և ինչպես կասի ժողովուրդը մաքուր ընտրություններ կազմակերպելու, այդպիսով երկրի ամուր հիմքեր կառուցելու,

2. Մարդուն որպես բարձրագույն արժեք վերաբերվելու,

3. Բյուջեին որպես ժողովրդի սեփականություն վերաբերվելու,

4. Գործարարների շահերը պաշտպանելու,

5. Մարդու հիմնարար ազատությունները պաշտպանելու,

6. Օրենքի առաջ հավասար լինելու,

7. Չգցելու,

8. Փողը պետությունից և պետականությունից չգերադասելու,

10. Անկախ դեպքերից և դեպքերի մասնակիցներից՝ արդարության կողմը լինելու։

Հայաստանի հինը ներկա է միայն որպես պատմություն, նախկինից մնացած բեկորները, երբ օրգանիզմի համար վտանգավոր են դառնում և դեղերով հնարավոր չի լուծել խնդիրը, ուրեմն պետք է վիրահատել: Սա պետության և պետականության խնդիր ա, որի համար շատ երկար տարիներ պայքար ա մղվել:
Մեր ժողովուրդը նախկին բարքերին վերադարձ թույլ չի տա»: