Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իշխանությունը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից». Մ. Մինասյան

735
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 22:15
«Իշխանությունը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից». Մ. Մինասյան

«Դա սկսվեց Դուշանբեում, որտեղ Նիկոլ Փաշինյանը և իր կիրթ ու կառուցողական ընկեր Ալիևը դուրս գալով վերելակից սկսեցին պայմանավորվել, և այդ խայտառակ փաստը տվեց Նիկոլ Փաշինյանին հնարավորություն՝ զավթել Հայաստանում իշխանությունը մինչև վերջ կամ ավարտին հասցնել այդ պրոցեսը, իսկ Իլհամ Ալիևին տվեց ռազմավարական և մարտավարական այնպիսի առավելություն, որի գինը մենք արդեն վճարել ենք և վճարելու ենք՝ հույս ունեմ քիչ ժամանակ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ դա լինելու է շատ-շատ դժվար»,-անդրադառնալով այսպես կոչված՝ «վերելակային դիվանագիտությանը», ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ նշելով, որ «Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է մուրացել Ալիևից՝ Հայաստանի ժողովրդի և Հայաստանի հաշվին»: «Մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը, որպեսզի անի ընտրություններ...»,- ասել է նա՝ անդրադառնալով սահմանին տեղի ունեցող կրակոցներին ու զոհերին:

«Եթե Ադրբեջանն իմանար, որ ամեն կրակոցից հետո լինելու է կոնկրետ հետաքննություն՝ հիմնված միջազգային դիտորդի կամ տեխնիկական ինչ-որ մի փաստի վրա, հասկանում եք չէ՞, որ արդեն չէր կրակի և հայկական դիվանագիտության լեզուները կլինեին շատ-շատ ավելի երկար և ավելի ամուր: Նիկոլ Փաշինյանը խնդրեց ժամանակավոր կրակի դադար, որպեսզի շարունակի զավթել Հայաստանում իշխանությունը՝ զիջեց Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, ապացույցն այն է, որ դրանից հետո ոչ ոք չի խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կիրառման մասին: Այդ պայմանավորվածություններց ելնելով՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հայտարարել, որ իրենք սկսում են հեղափոխական նոր գործընթաց ԼՂՀ հարցով»,- ասել է նա: