Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ.

«Ես բոլորի անունը տալու եմ». Միքայել Մինասյան

460
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 21:20
«Ես բոլորի անունը տալու եմ». Միքայել Մինասյան

«Պրոպագանդան ինձ մեղադրում է, որ ես իրավունք չունեմ խոսել, հարցեր տալ, որովհետև ես Սերժ Սարգսյանի փեսան եմ, իսկ Դավիթ Գալստյանը Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր զենք ծախում ՀՀ ԶՈՒ-ին: Ուստի ես բացարձակ իրավունք չունեմ, բարոյական իրավունք չունեմ Դավիթ Գալստյանի անունը տալ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

«Ես բոլորի անունը տալու եմ, բոլոր այն մարդկանց, որոնք այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանին և սատարում են Հայաստանի կործանմանը»,- շարունակեց նա՝ նշելով, որ իրեն մեղադրում են, որ Սերժ Սարգսյանի փեսան է․ «Եթե Ս. Սարգսյանի փեսան եմ, ուրեմն ժառանգել եմ իր մեղքերը, ՀՀ բոլոր ղեկավարների մեղքերը՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, նույնիսկ պատրաստ եմ ժառանգել երկրորդ հանրապետության բոլոր ղեկավարների մեղքերը՝ Վլադիմիր Մովսիսյանի, Սուրեն Հարությունյանի, Կարեն Դեմիրճյանի, նույնիսկ Ալեքսանդր Մյասնիկյանի, ում արձանի կողքը կանգնած՝ Նիկոլ Փաշինյանը գործեց իր քաղաքական ամենամեծ ու ամենաառաջին մեղքը և կազմակերպեց Մարտի 1-ը»,- ասաց Մ. Մինասյանը: