Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Փետրվարից ողջ անձնակազմով պայքարում ենք այս հիվանդության դեմ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

552
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 19:47
«Փետրվարից ողջ անձնակազմով պայքարում ենք այս հիվանդության դեմ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

«Այո, մենք կարող ենք հաստատել, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է կորոնավիրուս, սակայն այն ընթանում է թեթև, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա մի կարևոր փաստ, եթե մենք ինքներս բավականին լուրջ չվերաբերվենք այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները, լուրջ վտանգի տակ կդնենք մեզ շրջապատող մարդկանց: Եկեք չմոռանանք, որ նրանց մեջ են մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները»,- այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը՝ նշելով, որ այսօր գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

Նա նշեց, որ հիվանդանոցի ողջ անձնակազմով փետրվարից պայքարում են հիվանդության դեմ. «Հավատացեք, մենք 4 ամիս է՝ չգիտենք ինչ բան է հանգիստը, մենք բոլորս կտրվել ենք մեր ընտանիքներից, մեր ամբողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում»,- ասաց Դավիդյանցը: