Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից». վարչապետ

624
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 19:30
«Արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից». վարչապետ

«Այսօրվա դրությամբ հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներ: Ասեմ ավելին՝ արդեն ունենք դեպք, որ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ուշացման պատճառը երկակի է. հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը համակարգին, ռեակցիան էլ եղել է ուշացումով և արձանագրել են այսպիսի, թերևս, առաջին մահը»,- պարետատան նիստի ավարտից հետո, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նիստում քննարկվել է նաև որոշում կայացնել՝ տոտալ և անվերապահ արգելափակում հայտարարելու մասին: «Բայց քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ դա չի բերելու ցանկալի արդյունքի, առավել ևս այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, և առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք վերջին օրերի արդյունքներով՝ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը մեզ կարող է տալ ցանկալի արդյունքներ»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ հասել ենք այնպիսի կրիտիկական վիճակի, որ կարելի է ասել՝ քայլում ենք դժոխքի միջով, իսկ դրա լուծումը հանրապետությունում տոտալ հակահամաճարակային շարժում սկսելն է: