Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

«Ինչո՞ւ անպատիժ մնացին փակ տարածքում համաճարակային կանոնները խախտած պատգամավորները». Սերոբ Խաչատրյան

330
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 18:05
«Ինչո՞ւ անպատիժ մնացին փակ տարածքում համաճարակային կանոնները խախտած պատգամավորները». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ընդունված չէ «ընկածին» պաշտպանել, բայց մի բան ասեմ։ Նորմալ է, եթե հանգամանքները պարզելուց հետո Սուրենավանի դպրոցի (ի դեպ, այդ դպրոցի տնօրենը Հայաստանի լավագույն տնօրեններից է։ Սա մասնագիտական առումով եմ ասում։ Չքաղաքականացնել) ուսուցչին ազատել են աշխատանքից։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ անպատիժ մնացին փակ տարածքում՝ Ազգային ժողովի դահլիճում, համաճարակային անվտանգության կանոնները խախտած, ծեծկռտուքի մասնակցած պատգամավորները։ Ինչո՞ւ է խտրականություն դրվում վերևների ու ներքևների միջև»։