«Միգուցե Գ․ Ծառուկյանն ինչ-որ սակարկումների սկիզբ էր դնում». Ալեն Սիմոնյան
«Քննարկվեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, քննարկվեցին բազմաթիվ հարցեր, նաև՝ ԲՀԿ հայտարարությունը»,- լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկված հարցերը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարություներին, թե իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում և Հայաստանը գնում է կործանման, Ա. Սիմոնյանն ասաց. «Հայաստանում կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ Հայաստանի քաղաքացին, ժողովուրդը: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ նա համագործակցում էր նախկին իշխանությունների հետ երկար տարիների ընթացքում և նման հայտարարություններով, միգուցե, ինչ-որ սակարկումների, ինչ-որ խոսակցությունների, ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Այս պարագայում՝ սա այդ դեպքը չի, իսկ մնացածի հետ կապված՝ մենք շատ շուտով կտեսնենք ինչ կլինի քաղաքական դաշտում և համացանցում տեղ գտած ասեկոսեների վերաբերյալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ նրանք, ովքեր պահանջում են վարչապետի, կառավարության հրաժարականը, արդյոք այդ բոլոր ուժերը պայմանավորվածությա՞ն են հանգել՝ մեկ ճակատով գրոհ կատարել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ցանկանում է, որ նրանք բոլորը մի տեղ հավաքվեն և նրանց բոլորի համար հստակ լինի, թե ով՝ ով է․ «Ես վստահ եմ, որ երեկվա այն հայտարարությունը, թե պատրաստ ենք քննարկումների բոլորի հետ, չի համապատասխանում իրականությանը, որովհետև շատ ինֆորմացիաներից ելնելով՝ ես վստահ եմ, գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, բայց բոլորիս համար շատ ավելի լավ կլինի, որ բյուրեղացման պրոցես գնա և բոլորն իմանան, թե ով՝ ով է»,- կրկնեց Ա. Սիմոնյանը: ԱԺ փոխնախագահը նշեց, որ իշխանության միակ և ամենահուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են, որոնց իրենք երբևիցե չեն դավաճանել և չեն դավաճանելու: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00