Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Վանեցյանը կոչ է արել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ ստեղծել քննիչ հանձնաժողով

1415
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 14:10
Վանեցյանը կոչ է արել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ ստեղծել քննիչ հանձնաժողով

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել է, որ կառավարությունը համավարակի դեմ պայքարն ամբողջությամբ ձախողվել է։ «Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան, քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հավելենք՝ քիչ առաջ մամուլում լուրեր տարածեցին, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել։