Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում»․ Արմեն Եղիազարյան

511
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 10:30
«Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ վանաձորցիներ, Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում։
Կոչ եմ անում բոլորիդ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ցուցաբերե՛ք ողջամտությունը և խստորեն հետևե՛ք բոլոր ցուցումներին, պահպանե՛ք սահմանված բոլոր նորմերը։ Պետք է միասին կանխենք Վանաձորում համավարակի բռնկման բոլոր հնարավոր օջախները»։