Մանրամասներ՝ Կավասակի սինդրոմով երեխայի առողջական վիճակից
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը տեղեկացնում է․ «Օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել չորս տարեկան տղա երեխա, որի մոտ հայտնաբերվել էր COVID-19, երեխան չուներ արտահայտված ախտանիշներ։ 4-օրյա բուժումից հետո երեխան COVID-19 թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու գնացել տուն։ Չորս օր հետո երեխայի ջերմությունը բարձրացել է և նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծանր վիճակում։ Երեխայի մոտ ախտորոշվել է Կավասակի սինդրոմ (առաջին դեպքը): Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն, զարգացած ներբանների, ափերի, դեմքի, որովայնի էրիտեմատոզ ցանավորում, այտուցներ վերջույթներին ու դեմքին, ինչպես նաև հավաքվել էր հեղուկ որովայնի խոռոչում: Ութ օրվա ընթացքում երեխայի մոտ գրանցվել է բարձր տենդ։ Թագավարակի հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո՝ երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այդ ընթացքում կլինիկական պատկերին ավելացել են նաև նոպայաձև ցավեր որովայնի հատվածում, ձութանման կղանք: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղու խոց։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ստացած բուժման ֆոնին երեխայի վիճակը զգալիորեն բարելավվել է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մոտ հիվանդության ընթացքում դրսեվորվել են մի քանի օրգան-համակարգերի ախտահարում, առկա են եղել արտահայտված լաբորատոր բորբոքային ցուցանիշներ և նախորդող COVID-19 վարակ՝ նրա մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ։ Ախտորոշումը տեղի է ունեցել համաձայն ԱՀԿ կողմից առաջարկված չափանիշների։ Հիվանդությունը ախտորոշելուց հետո երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղափոխվել է «Արաբկիր-ԵԴԱԻ» ԲՀ՝ հետագա բուժումը շարունակելու համար»։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18