Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով». վարչապետի խոսնակ

463
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 00:50
«Պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով». վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, պարոն Ծառուկյանը, պարզապես, մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»: