Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Առկա է նմուշառման փայտիկների սղություն

385
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 00:15
Առկա է նմուշառման փայտիկների սղություն

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ՝ 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ՝ 300 նմուշի համար»,- գրել է նա և տեղեկացրել, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին: