Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է». Վահագն Ալեքսանյան

580
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 21:55
«Ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է». Վահագն Ալեքսանյան

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վարչապետը հրապարակել էր քաղաքացուց ստացած նամակ։ Նամակում ասվում էր, որ «Villa Restaurant Complex» -ում վաղը (այսօր) պլանավորված է 100 հոգանոց հարսանիք։
«Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը, չեք հավատա, բայց որոշել էր վարչապետին «հորդորել» ապատեղեկատվություն չտարածել ու հայտարարել էր, որ իրենց համալիրը պահպանում է պարետի որոշումները ու ոչ մի հարսանիք կամ այլ նման միջոցառում նրանց մոտ չի անցկացվում։
Խնդիրն այն է, որ ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է։
Ներքևում կտեղադրեմ երեկ երեկոյան հինգ րոպե սըրչ անելու արդյունքները։ Մի շատ հարգելի ատամնաբույժ մայիսի 6-ին իր ծննդյան օրը կազմակերպել է ռեստորանում։ Բավականին գեղեցիկ ու բազմամարդ խնջույք է եղել (հիշեցնեմ, որ 5 հոգուց ավել մարդկանցով խնջույքների սահմանափակումը մտցվել էր մայիսի 4-ից)։
Ի սրտե շնորհավորում եմ բժշկին ծննդյան օրվա կապակցությամբ ու մաղթում քաջառողջություն։
«Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությանն էլ մաղթում եմ հեռատեսություն, ազնվություն, լայնախոհություն։

Հ.Գ. սքրիններն արվել են երեկ երեկոյան, անելուց անմիջապես հետո «Վիլլա» ռեստորանային համալիրի էջում տնօրինությանը ևս մեկ հնարավորություն տվեցի բանը էս գրառմանը ու ստախոսության ապացույցներին չհասցնել։ Չօգտվեցին։

Հ.Հ.Գ. ազնիվ, պատասխանատու բիզնեսը Հայաստանի ողնաշարն է, անազնիվը...»: