Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Լոռու մարզում վարակվածներից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են». մարզպետ

491
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 20:45
«Լոռու մարզում վարակվածներից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են». մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք կրել դիմակ, փրկել կյանքեր՝ մեր ծնողների ու մեր երեխաների կյանքերը»: