Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ է առողջացածների թիվը նվազել. պարզաբանում է վարչապետը

519
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 20:20
Ինչո՞ւ է առողջացածների թիվը նվազել. պարզաբանում է վարչապետը

«Մեր առողջապահական համակարգը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է գործում»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը շատ քիչ է, վարչապետը պատասխանեց. «Նախկինում մենք այդ թիվը դուրս էինք բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս ենք բերում միայն ծանր և առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացված վիճակում: Ես կարող եմ բերել մեր ընտանիքի օրինակը: Փառք Աստծո, մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը, և եթե այսպես շարունակվի, մենք կառողջանանաք առանց որևէ բժշկական միջամտության: Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր դրական ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետև մենք որևէ բուժում չենք ստանում: Իսկ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների բուժումը ավելի երկար է տևում»: