Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այն, որ դեռ որոշում չկա պարետային ժամի վերադառնալուն, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնի». ՀՀ վարչապետ

522
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 19:25
«Այն, որ դեռ որոշում չկա պարետային ժամի վերադառնալուն, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնի». ՀՀ վարչապետ

«Մենք որոշումներ կայացնելուց առաջ պիտի համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջը, բայց հարցը հետևայալն է, որ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցել, որ մեր պիկը լինելու է հունիսին կամ հոտեմբերին»,- Պարետատան նիստի ավարտից հետո՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, թե որն է, իր պատկերացմամբ, հիմնական լուծումը. «Շարունակում եմ հավատալ իմ պատկերացրած հիմնական լուծմանը և այդ հիմնական լուծումը տեղավորվում է այն բանաձևի մեջ, որ իրականության փոփոխությունը, այնունամենայնիվ, անհատական վարաքագծի փոփոխությունն է: Ոզում եմ կոչ անել, որ ՀՀ-ում սկսվի զանգվածային հակահամաճարակային շարժում, որը կնշանակի, որ մենք ինչ-որ կերպ հսկողություն ենք սահմանում ոչ միայն մեր անհատական վարքագծի այլև՝ միջավայրի վարքագծի նկատմաբ: Այն որ մենք դեռ որոշում չենք կայացրել պարետային ժամին և սահմանափակումների ռեժիմին վերադառանալուն, դեռ չի նշանակում, որ մենք վաղն այդ որոշումը չենք կայացնի»,- ասաց վարչապետը: