Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ոստիկանների արարքը շատ իրավաչափ եմ համարում». ՀՀ ոստիկանապետ

382
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 15:50
«Ոստիկանների արարքը շատ իրավաչափ եմ համարում». ՀՀ ոստիկանապետ

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյան այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստում անդրադարձավ դիմակ չկրելու պատճառով ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ իրականացված բռնությանը՝ ոստիկանապետ Արման Սարգսյանին հարցնելով, թե արդյոք իրավաչափ համարո՞ւմ է բռնություն իրականացնողների արարքը. «Շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ընդամենը ասում են կատարիր պարետի կանոնները: Եթե քաղաքացին փորձում է ընդվզել և հրահրում է ոստիկանին՝ ներքաշելով ինչ-որ բանի մեջ, ապա ճիշտ են անում: Բնականաբար, եթե նույն գործողությունն արվի էն քաղաքացու նկատմամբ, որը ոչինչ չի արել, ապա այդ ոստիկանն իրավաչափորեն կպատժվի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ եթե քաղաքացին ասում է՝ թողեք, ես ձեզ հետ կգամ, արդյոք կարիք կա՞ր նրան գետնին գցել, ոստիկանապետը չպատասխանեց․ Անդրանիկ Քոչարյանը միջամտեց՝ ասելով, որ շեղվում են բուն թեմայից:

«Ոստիկանների արարքը շատ իրավաչափ եմ համարում». ՀՀ ոստիկանապետ