Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ պատերազմին

4352
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 20:05
Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ պատերազմին

Դիվանագիտական բոլոր միջոցները սպառելուց հետո, Հունաստանի իշխանությունները պատրաստ են դիմել զինված ուժերին, որպեսզի հետ մղեն Թուրքիայի ագրեսիվ գործողությունները: Այս մասին այսօր հունական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը։

Ըստ նրա՝ երկիրը պատրաստ է ցանկացած սցենարի, հաշվի առնելով Թուրքիայի հետ լարված հարաբերությունները՝ ներառյալ ռազմական բախումը:
Այն հարցին՝ արդյո՞ք Հունաստանը պատրաստ է հակամարտության ռազմական լուծմանը, Պանայոտոպուլոսն ասել է․ «Այո, դա այդպես է»։ «Վերջին շրջանում Թուրքիան իրեն ավելի ագրեսիվ է պահում։ Մենք պատրաստվում ենք ցանկացած անսպասելի իրադարձությունների: Մի կողմից պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական զենքերը, մյուս կողմից՝ զինված ուժերով զսպիչ միջոցներ ապահովել»,-գրում է In պորտալը՝ մեջբերելով նախարարի խոսքերը: Հունաստանը և Թուրքիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են, երկար տարիներ բանավիճում են Էգեյան ծովում օդային տարածքի և ծովային սահմանների, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելքում հանքային ռեսուրսների վերահսկման շուրջ: