Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.

«Մի քանի նվազագույն կանոն՝ անձնական տվյալների պաշտպանության համար». Շուշան Դոյդոյան

217
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 15:15
«Մի քանի նվազագույն կանոն՝ անձնական տվյալների պաշտպանության համար». Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի նվազագույն կանոն՝ անձնական տվյալների պաշտպանության համար.

✅Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն)
✅Դրանք հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմբեքրը, բլուր անել կադրը
✅Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր
է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք)
✅Եվ վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):
✅«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր
խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսգիրք, հոդված 189.17)»: