#Facebook-ը պիտակելու է իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցների էջերը
![]() Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել իշխանությունների կողմից հսկողության տակ գտնվող լրատվական կազմակերպությունների էջերը պիտակավորել: Այս մասին ընկերությունը հայտնել է սեփական կայքում հրապարակված հայտարարության միջոցով: «Մի քանի ամիս առաջ մենք հայտարարեցինք մեր ծրագրի մասին՝ պիտակավորելու լրատվական կազմակերպությունների էջերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գտնվում են իրենց երկրների իշխանությունների վերահսկողության տակ, և այսօրվանից մենք այդպիսի էջերը նշում ենք»,- նշվում է հայտարարության մեջ: Սոցիալական ցանցի ղեկավարությունը կարծում է, որ օգտատերերը պետք է տեղյակ լինեն իրենց ընթերցած լուրերի վերաբերյալ սեփական իշխանությունների հնարավոր ազդեցության մասին, ուստի այդպիսի լրատվամիջոցների էջերը պետք է հատուկ նշագրվեն: Պարզելու համար, թե արդյոք լրատվամիջոցի էջը գտնվում է իշխանությունների ազդեցության տակ, սոցցանցը կօգտագործի հետևյալ չափանիշները՝ խմբագրության քաղաքականությունը, սեփականության կառուցվածքը, հրատարակության առաքելության նկարագրությունը, աշխատակիցների և ղեկավարների մասին տեղեկությունը, ֆինանսավորման և եկամտի աղբյուրները, ինչպես նաև կառավարման և հաշվետվության մեխանիզմները: Բացի այդ, հաշվի կառնվեն երկրների համար սահմանված ԶԼՄ-ների ազատության սանդղակը: Այս տարի Facebook-ը նախատեսում է նաև նշագրել գովազդային հրապարակումները, որոնք կառավարվում են իշխանությունների կողմից։ Միացյալ Նահանգներում նման գովազդները արգելափակվելու են, որպեսզի հնարավոր լինի խուսափել հնարավոր արտաքին ազդեցությունից՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
