Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

#Twitter-ը հեռացրել է Թրամփի՝ Ֆլոյդի մահվան մասին տեսանյութը

3939
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 16:15
#Twitter-ը հեռացրել է Թրամփի՝ Ֆլոյդի մահվան մասին տեսանյութը

Twitter-ը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի պատրաստած տեսանյութը, որը նվիրված է եղել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը: Սոցիալական ցանցը նշել է, որ տեսանյութը հեռացվել է հեղինակային իրավունքի վերաբերյալ սեփականատիրոջ բողոքի պատճառով:

Տեսանյութը հայտնվել է Թրամփի պաշտոնական էջում հունիսի 5-ին: Համաձայն The Hill պարբերականի՝ տեսանյութում եղել է Թրամփի ելույթը՝ Ֆլոյդի մահից մի քանի օր անց։ Նրա ելույթը եղել է հաջակցություն հանգուցյալի և ուղեկցվել է խաղաղ ցույցերի լուսանկարներով:
Տեսանյութի նկարագրում նշված է եղել. «Մենք աշխատում ենք ավելի արդար հասարակություն ստեղծելու համար, բայց դա նշանակում է կառուցել, ոչ թե ոչնչացնել: Իրար ձեռք բռնե՛ք, բռունցքները մի՛ թափահարեք: Կանգնե՛ք հանուն համերաշխության, մի՛ թշնամացեք»: