Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ոչնչացնում են հավատն ապագայի նկատմամբ, որով ապրում էր Հայաստանը 2 տարի առաջ». Բ. Նավասարդյան

469
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 04:20
«Ոչնչացնում են հավատն ապագայի նկատմամբ, որով ապրում էր Հայաստանը 2 տարի առաջ». Բ. Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ համաճարակային ծանր իրավիճակի նոր պատճառ են գտել՝ այն, որ կառավարությունը ճնշման տակ զիջումների է գնացել ու հրաժարվել Արտակարգ դրության պայմաններում տեղեկությունների տարածման սահմանափակուներից։ Փայլուն է։ Մեղավորները բացահայտվեցին՝ նրանք խոսքի ազատությանը պաշտպանողներն են։ Իսկ եթե լուրջ, այս կարգի մտքի գոհարներով ինքնաբացահայտվում են բազմաթիվ պատահական մարդիկ, որոնք չգիտես ինչ ճանապարհով են դարձել «նոր քաղաքական ընտրախավ» ու հետևողանարեն ոչնչացնում են հավատը ապագայի նկատմամբ, որով ապրում էր Հայաստանը երկու տարի առաջ․․․»