Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ՀՀ-ում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա. «Հրապարակ»

301
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 09:10
ՀՀ-ում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա. «Հրապարակ»

«Մինչ պարետատունը և ողջ կառավարությունը լծվել են հանրությանը դիմակներ կրել պարտադրելուն, ուշադրությունից դուրս է մնացել մի կարևոր խնդիր՝ ախտահանման գործընթացը։

Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում հանրապետությունում՝ այդ ուղղությամբ։ Պարզվում է՝ համաճարակի առաջին օրերին որոշ համայնքներ ինտենսիվ միջոցառումներ են ձեռնարկել, սակայն տևական ժամանակ է՝ այլևս չեն անում՝ 2 պատճառով։

Նախ, իրենց սուղ միջոցներով կարողանում են ապահովել միայն դիմակների պահանջը, համայնքների բյուջեից օրական հսկայական միջոցներ են ծախսվում դիմակների ձեռքբերման համար։ Եվ երկրորդը․ չեն կարողանում ախտահանող նյութեր ձեռք բերել․ այս պահին քլորի և ախտահանող այլ նյութերի մեծ դեֆիցիտ կա հանրապետությունում։ Եղածը սպառվել է, նորը չեն կարողանում գնել կամ ստանալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։