Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ. «Փաստ»

323
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 09:05
ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ. «Փաստ»

«Հայաստանի մայր բուհի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ։ Թե՛ կրթության փորձագետները, թե՛ համալսարանի բազմաթիվ դասախոսներ պարբերաբար նշում են, որ ԵՊՀ-ն ներկայումս գտնվում է իր պատմության մեջ աննախադեպ խորագույն ճգնաժամի մեջ, որի հիմնական պատասխանատուներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարարը։

Իշխանափոխությունից հետո վերջիններիս հաջողվեց սպառնալիքների միջոցով ռեկտորի պաշտոնից հեռացնել Արամ Սիմոնյանին, որից հետո ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Սիմոնյանի հետ 10 տարուց ավել աշխատած, բայց, ինչպես համալսարանում են ասում, նրան «գցած» Գեղամ Գևորգյանը։

Նշանակվելով պաշտոնակատար՝ նա փորձեց ազատվել իշխանության համար անցանկալի կադրերից և հակամարտության մեջ մտավ ԵՊՀ արհմիության ու ուսանողական կենտրոնի ղեկավարների հետ։ Եվ ոչ միայն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։