Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել. «Հրապարակ»

377
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 09:00
Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել. «Հրապարակ»

«Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Նա մեզ ասաց, որ տևական ժամանակ է՝ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի անհայտ քաղաքացի, սպառնալիքներ հնչեցնում՝ պահանջելով, որ քննադատական ելույթներ չունենա:

Մարուքյանի բացատրական ջանքերն ապարդյուն են անցել, քաղաքացին շարունակել է այնքան, մինչև ԼՀԿ ղեկավարը դիմել է Գլխավոր դատախազություն։ Այժմ քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքի փաստով»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։