Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վաղը 100 հոգանոց ընդհատակյա հարսանիք է լինելու». Փաշինյանը շարունակում է ֆլեշմոբը

478
Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 23:30
«Վաղը 100 հոգանոց ընդհատակյա հարսանիք է լինելու». Փաշինյանը շարունակում է ֆլեշմոբը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել օգտատերերի կողմից ուղարկված այն լուսանկարները, որոնցում պատկերված է՝ ինչպես են քաղաքացիները խախտում պարետատան կանոնները: Նա նաև հրապարակել է իրեն ուղղված մի նամակ որում զգուշացվում է, որ վաղը Ջրվեժի ռեստորաններից մեկում 100 հոգանոց հարսանիք է լինելու: