«Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Պուտինի հետ ձևավորել վստահելի միջանձնային հարաբերություններ». Խոսրով Հարությունյան
«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է. «Մենք արձանագրում են, որ, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Պուտինի հետ ձևավորել վստահելի միջանձնային հարաբերություններ: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անընդհատ փորձում է դուր գալ: Ալիևի հետ մյունխենյան դեբատից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ միջազգային հանրությունը տեսավ՝ մենք որքան խաղաղասեր ենք: Ներողություն, իհարկե, բայց ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ միջազգային հանրությունը երբևէ չեն էլ մտածել, որ մենք խաղաղասեր չենք»: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին դուր գալը վտանգավոր ցուցիչ է. «Երբ Փաշինյանն ասում է, որ Ալիևը կիրթ է, գուցե, բայց գիտե՞ք՝ որքան կիրթ սադիստներ կան: Բայց, երբ ասում ես՝ կառուցողական է նաև, սա արդեն բոլորին դուր գալու խնդիր է»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00