ԼՀԿ բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ
2020 թվականի հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ ս/թ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնացել կյանքին ու առողջությանը՝ նաև ուղարկելով համապատասխան հաղորդագրություն: ՀՀ գլխավոր դատախազությունից հարղոդումն ուղարկվել է ՀՀ Ոոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Էդմոն Մարուքյանը տվել է նույնաբովանդակ հաղորդում, պնդել բողոքը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18