Արսեն Թորոսյանի անդրադարձը՝ պոլիկլինիկաների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ քաղաքացիների մի շարք բողոքներին և մտահոգություներին, թե երբ զանգում են պոլիկլինիկաներ՝ հայտնելու իրենց ախտանիշների և հնարավոր հիվանդության մասին, տեղի մասնագետները հիմնականում հայտնում են, որ ավեի ուշ նրանց հետ կապ կհաստատեն, քանի որ այժմ զբաղված են: «Պոլիկլինիկական համակարգն այժմ ավելի ինտենսիվ է ներգրավված կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների բուժման պրոցեսում և աստիճանաբար ավելի ակտիվ է ներգրավվում նաև սովորելու առումով: Իհարկե, սա նորություն է համակարգի համար և հնարավոր է, որ լինեն խոչընդոտներ դրա սահուն իրագործման տեսանկյունից: Մենք աշխատում ենք դրանք լուծել»,- ասաց նախարարը: Հարցին, թե հնարավո՞ր մշակել մի ստանդարտ դեղատոմս, որպեսզի հնարավոր վիրուսակիրները նախքան մասնագետների հետազոտությունը կարողանան զբաղվել ինքնաբուժությամբ, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ցավոք, պետք է ասեմ, որ ոչ, չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս որևէ քաղաքացու որևէ հիվանդության համար, քանի որ քաղաքացիները ինդիվիդուալ են՝ իրենց առողջական բնութագրով, տարիքով, սեռով, ուղեկեցող հիվանդություններով և այլն: Անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգնություն մատուցվի, եթե նունիսկ դա հեռահար է կամ դեղորայքների հեռահար նշանակում է: Այդ նպատակով մենք այսօր արդեն կունենանք կորոնավիրուսային հիվանդության տնային բուժման ուղեցույց պոլիկլինկայի բժիշկների համար»: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06