Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գյումրիում ծեծից տուժած 13-ամյա Նազելիին հիվանդանոցից տուն է տարել հորաքույրը

600
Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 18:25
Գյումրիում ծեծից տուժած 13-ամյա Նազելիին հիվանդանոցից տուն է տարել հորաքույրը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հայտնում է. «Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնեց հորաքույրը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ տվեց լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի:

Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունը հայտնեց բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին՝ Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար»: