Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.

«2018-ը մեծ դաս էր ՀՀ-ի ապագա իշխանությունների և ժողովրդի համար». Ստեփան Դանիելյան

245
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 01:05
«2018-ը մեծ դաս էր ՀՀ-ի ապագա իշխանությունների և ժողովրդի համար». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար:

1. Իշխանությունների համար դասը՝

Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա: Եթե նախկինում կարծում էին, որ ժողովուրդն ունակ չի փոխել կառավարությունը, ապա հիմա այդպես էլ չեն կարծելու: Պետք է իմանան, որ միշտ գալու է պահը, երբ իրենց քայլերի ու ամենաթողության համար պատասխան են տալու:

2. Ժողովրդի համար դասը՝

Ժողովուրդը նույնպես կարևոր դաս է ստացել. ամեն մի պոպուլիստ ու ամբոխավար չի կարող կառավարել երկիրը: Պետք է ուշադիր լինել դրանց կառավարման փորձի ու ունակությունների հանդեպ: Չի կարելի մեր կյանքի համար պատասխանատուներ ընտրել անպատասխանատու ու արկածախնդիր մարդկանց: Դրա գինը չափազանց բարձր է»: