Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

#Apple-ն արգելափակում է անկարգությունների ընթացքում խանութներից գողացված սմարթֆոնները  

3938
Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 21:35
#Apple-ն արգելափակում է անկարգությունների ընթացքում խանութներից գողացված սմարթֆոնները  

Apple-ը հետևում և արգելափակում է սմարթֆոնները, որոնք գողացվել էին ընկերության խանութներից՝ անկարգությունների ընթացքում, հայտնում է CNN-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ գողացված հեռախոսներին Apple-ի կողմից ուղարկվում են հաղորդագրություններ, որոնցում ընկերությունը տեղեկացնում է օգտատիրոջը, որ հեռախոսն արգելափակված է և խնդրում է այն վերադարձնել խանութ-սրահ, որի հասցեն նույնպես նշված է հաղորդագրության մեջ:
Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում և Վաշինգթոնում տեղակայված խանութ-սրահներն արդեն հայտնել են գողության և վանդալիզմի մասին: