Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ձերբակալված երեք ոստիկանները մեղադրվում են սպանությանն օժանդակելու և դրդելու մեջ, հայտնում է CNBC-ը՝ վկայակոչելով Մինեսոտայի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնին: 44-ամյա սպա Դերեք Շովինը, ով Ֆլոյդին ձերբակալելու ընթացքում ծնկով սեղմում էր նրա կոկորդը, ըստ CNN-ի, քննությունը կարծում է, որ մեղավոր է ոչ միայն երկրորդ աստիճանի՝ ոչ դիտավորյալ սպանության, այլ նաև երրորդ աստիճանի՝ հարձակման ենթարկելու մեջ (assault): Հարձակման սահմանումը կարող է տարբեր լինել նահանգից նահանգ, սակայն, մասնավորապես, Մինեսոտա նահանգում, այն ենթադրում է մարմնական վնաս պատճառել և կարող է պատժվել ազատազրկմամբ՝ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով: CNN-ը նշում է, որ միայն երկրորդ աստիճանի սպանության համար Շովինը կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման: Նույն ազատազրկումը նախատեսված է նաև հանցագործությանն օժանդակելու համար: Չկանխամտածված սպանության, ինչպես նաև սպանությանը օժանդակելու և դավադրության համար սահմանվում է 10 տարվա ազատազրկում: Նախկին երեք ոստիկաններին՝ Թոմաս Լեյնին, Ջ․ Ալեքսանդր Քուենգին (նա օգնում էր սեղմապահել Ֆլոյդին) և Թու Թաոյին (կանգնած էր նրանց կողքին), նախկինում մեղադրանք չէր առաջադրվել, նշում է հեռուստաալիքը: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54