Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ.

«Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է՝ դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան». Դավիթ Խաժակյան

201
Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 10:35
«Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է՝ դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է՝ գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան:

Իշխանության սիմվոլն է, քանի որ շատերն էին իր հետ հույս կապում ոլորտի զարգացման հարցում, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Իշխանության սիմվոլն է, քանի որ իր մեծախոսությամբ վնասեց հարևան երկրի հետ հարաբերությունները՝ լարվածություն թողնելով պետությունների միջև:

Իշխանության սիմվոլն է, քանի որ երկրի քաղաքացիները ցերեկ թե գիշեր իրեն են «մտաբերում», իսկ նա դեռ երես ունի այլոց քննադատելու:

Իշխանության սիմվոլն է նաև այն իմաստով, որ անարգանք ցուցաբերեց դատարանի նկատմամբ հակադարձ հայցեր ներկայացնելով, բայց այդպես էլ դատարանի պահանջը չկատարելով:

Եվ եթե դեռ կա մեկը, ով կարծում է, թե Արսեն Թորոսյանը հիմա նստած մտածում է ինչպե՞ս մարսել իրադրությունը, ապա նա չի ճանաչում ներկայիս իշխանությանը և վերջինիս սիմվոլ նախարարին, քանզի նա համոզված է, որ իրենից լավ և իրենից ավել որևէ մեկը չէր կարող գործել այս իրավիճակում»: