Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Կորոնավիրուսի փաստը ժխտողներին պետք է դատել պատերազմի օրենքներով». Արտավազդ Սահակյան

520
Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 00:00
«Կորոնավիրուսի փաստը ժխտողներին պետք է դատել պատերազմի օրենքներով». Արտավազդ Սահակյան

ԵՊԲՀ դասախոս, վիրաբույժ Արտավազդ Սահակյանը «Երկիր մեդիա»-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակին: Նա հայտնել է, որ պետք է անհապաղ ավելացնել ռեանիմացիայի մահճակալները, արհեստական շնչառության ապարատները:

Անդրադառնալով հասարակության շրջանում տարածված տարբեր դավադրության տեսություններին և այն հանգամանքին, որ շատերը չեն հավատում կորոնավիրուսի իսկությանը, Արտավազդ Սահակյանն ասել է. «Ծանր իրավիճակներում լինում է երբեմն համազգային փսիխոզ. խիստ տարածված է, որ իբրև կորոնավիրուս չկա և բազմաթիվ մարդիկ իրենց հանգստացնելու համար ջայլամի քաղաքականություն են վարում: Մեր ժողովրդի հիգիենիկ մշակույթի նժարը դեռ այս աստիճանի չէր իջել»,- ասել է վիրաբույժը՝ հավելելով, որ կորոնավիրուսի փաստը ժխտողներին պետք է դատել պատերազմի օրենքներով:

Բժշկի կարծիքով՝ սահմանափակումները պետք է ավելի խստացնել, ընդհուպ՝ խիստ կարանտին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կորոնավիրուսի փաստը ժխտողներին պետք է դատել պատերազմի օրենքներով». Արտավազդ Սահակյան