Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հրանտ Բագրատյանի հայտարարությունը կոռեկտ չէր». Վահրամ Պողոսյան

473
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 23:25
«Հրանտ Բագրատյանի հայտարարությունը կոռեկտ չէր». Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի կամ Հայաստանի դեմ 3-4 ամսից պատերազմ սկսելու վերաբերյալ Ալիևին «խորհուրդ տվող» ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, մեղմ ասած, կոռեկտ չէր: Կարծում եմ՝ տեղին է մեկ անգամ ևս հիշեցնել օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի արձագանքն Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությանը, որ մենք պատրաստ ենք պատերազմի, և հնարավոր ագրեսիայի դեպքում արդյունքը շատ ցավոտ է լինելու հենց Ադրբեջանի համար:

Հայ ժողովրդի կամքն ու տոկունությունը, նրա զինված ուժերի մարտունակությունը և, իհարկե, բանակի ժամանակակից սպառազինությունը թերագնահատողը հաստատ շահեկան վիճակում չի հայտնվելու: Բայց դա չի նշանակում, որ մեր հանրային գործիչները պետք է իրենց այսօրինակ «շռայլություն» թույլ տան՝ խնդիրների ընդգծման նպատակով կիրառելով նման չափազանցեցնող ու զգայուն բնութագրիչներ»: