Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Երևանի 6 դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն». Հակոբ Կարապետյան

415
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 20:45
«Երևանի 6 դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի,

հ․ 98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի,

Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի,

Հ․ Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի,

Պուշկինի անվան հ․ 8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի,

հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»: