Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

350
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 19:55
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Նախատեսվում է ԱԺ-ի աշխատակազմում պետական ծառայությունից անցում՝ քաղաքացիական ծառայության, որը պետք է իրականացվի Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքին համապատասխան՝ 2020 թվականի հուլիսի 31-ից հետո:

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից՝ քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից՝ քաղաքացիական ծառայության անցման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունման համար բավարար ժամկետի սահմանումը: