«Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն». Փաշինյանը խոստացավ շարունակել երեկվա ֆլեշմոբը
Քիչ առաջ պարետատան նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով: Նա մասնավորապես ասաց. «Իրավիճակը ՀՀ-ում շարունակվում է լարվել, երեկ 515 նոր դեպք ենք ունեցել, այս վերջին օրերին վիճակագրությունը որևէ ձևով ինձ համար հասկանալի չէր, որովհետև մենք մի քանի անգամ քննել ենք պարետատան կաննոները և կասկած չունենք, որ այդ կանոնների պահպանումը պիտի բերեր ճշգրտորեն համաճարակի նոր դեպքերի էական նվազման: Պատճառների մասին պետական մարմինների զեկույցներն ինձ չէին բավարարում, և ես դիմեցի ինձ համար ամենավստահելի մեթոդներից մեկին՝ հանրությանը դիմելուն: Ես խնդրեցի, որ ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների դեպքերը, բացահայտվեց մի հրեշավոր իրականություն. ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների ահռելի ծավալների հետ: Բացահայտվեցին գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր, տոնական այլ միջոցառումներ»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով, այսպես կոչված՝ հանրային վերահսկողության ֆլեշմոբին և խոստանալով, որ դա շարունակական է լինելու: «Կոչ եմ անում ձեր կողմից նկատված խախտումներն ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին»,- ասաց նա: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
104Երեկ, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
15818.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
20318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
38917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
51717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75916.04.2024, 16:06