Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Այս ամենի պատասխանատուն, հաստատ, ՀՀ քաղաքացին չէ». Արթուր Սաքունց

406
Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 01:25
«Այս ամենի պատասխանատուն, հաստատ, ՀՀ քաղաքացին չէ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն էլ բացահայտվեց և արձանագրվեց որպես քաղաքական լիդերներ և գործիչներ պատրաստող կառույց:

Սա այն է, որով հիմնավորվում է առաջին հերթին ԱԱԾ-ում լյուստրացիա անելու անհրաժեշտությունն ու հրատապությունը:

Այ դրանից հետո կտեսնենք, թե ինչ «կրթություն» են ստացել և ինչ «փորձառություն» են ձեռք բերել ԱԱԾ-ական ծագումով քաղաքական գործիչները:

Քանի դեռ նման լյուստրացիա չի արվել, գործ ենք ունենալու քաղաքական հետապնդումների իրականացման, կոռուպցիայի մեջ թաղված, բայց չբացահայտված «տաղանդների» հետ, որոնք թունավորելու են մեր հասարակական կյանքն ու քաղաքական համակարգը:

Եվ այս ամենի պատասխանատուն, հաստատ, ՀՀ քաղաքացին չէ»: