Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իջա հաց առնելու ու ի՜նչ տենամ». Արտուշ Չիբուխչյան

824
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 16:25
«Իջա հաց առնելու ու ի՜նչ տենամ». Արտուշ Չիբուխչյան

Քաղաքացիական ակտիվիստ Արտուշ Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ ա, ես ահավոր թերահավատ էի Նիկոլի էս նոր մեթոդի հետ ու մտածում էի անիմաստ, անարդյունավետ գործա նկարներ փոստելը, բայց իջա հաց առնելու ու ի՜նչ տենամ, խանութի բոլոր աշխատողները դիմակով, հերթը ստիպում են պահել բոլորին։ Սա էն խանութն ա, որ երբեք չէի տեսել բոլոր աշխատողները դիմակ կրեն ու լիքը հերթ էր միշտ։ Չեք հավատա, բայց բիսեթկում էլ մարդ չկար, իսկ բանկերի դիմաց, որտեղ միշտ իրար քիթ մտած կանգնում էին, էսօր մարդիկ պահում էին սոցիալական հեռավորությունը։
Վատ ա, որ պարետը քանի ամիս ա էս հարցը չի կարում լուծի ու ստիպված վարչապետի մակարդակով նման քայլ արվեց, որը սկզբից աբսուրդ թվաց, բայց արի ու տես՝ հլը որ աշխատում ա»: