«Իշխանությունը շարունակում է իր անհեթեթ քայլերը». Ժիրայր Սեֆիլյան
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համավարակն օրեցօր բացահայտում է գործող իշխանության և առհասարակ՝ պետական կառավարման ամբողջ համակարգի ապիկարությունը։ Դրա հետևանքով աշխարհում, ըստ բնակչության թվի՝ առաջին տեղերից մեկն ենք զբաղեցնում համավարակի բացասական ցուցանիշներով։ Չնայած ահագնացող այդ ցուցանիշներին՝ իշխանությունը շարունակում է իր անհեթեթ քայլերը՝ դրանցով իսկ էʹլ ավելի քաոսայնացնելով հասարակական մթնոլորտը։ Մասնավորապես, այնպիսի իրավիճակում, երբ արդեն անվերահսկելի է դարձել համավարակի տարածումը, իշխանությունը ոչ ողջամիտ նպատակներով փորձում է ժամանակավորապես փակել Մեյմանդարի գյուղմթերքի շուկան՝ հարուցելով գյուղացիների արդարացի բողոքը։ Հատկապես քաոսայնացող իրավիճակներում կառավարումը պետք է լինի հստակ և սկզբունքային, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ վերականգնել կառավարելիությունը։ Մեր պարագայում այդ քայլերը պետք է լինեն մարդկային կուտակումների արգելումը, ուսումնական հաստատությունների և հանրային սննդի օբյեկտների փակումը, գազելներով ուղևորների փոխադրման արգելումը, փակ տարածքներում դիմակների կրումը, սոցիալական տարածության և հիգիենայի կանոնների պահպանումը, ինքնամեկուսացման ռեժիմի պահպանումը, ինչպես նաև այն առանձին օբյեկտների փակումը և գործունեության տեսակների արգելումը, որոնց վերաբերյալ կլինեն հակահամավարակային ցուցումներ։ Զուգահեռաբար անհրաժեշտ է մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները և ապահովել նշված միջոցառումների հետևանքով ապրուստի միջոցից կամ տեղաշարժվելու հնարավորությունից զրկվող քաղաքացիների կարիքները։ Այս միջոցառումները պետք է իրականացվեն անհրաժեշտ ժամանակով և ճշգրիտ ու խիստ կերպով, որպեսզի հասկանալի դառնա, թե իրականում ինչպիսի՞ վիճակում ենք և ի՞նչ քայլեր պետք է կատարենք հաջորդիվ։ Գործող իշխանությունը պետք է հասկանա, որ սա պատերազմ է և ինքը տանուլ է տալիս այն։ Իսկ պատերազմը տանուլ տվող իշխանությունը հեռացվում է և կանչվում է պատասխանատվության»։ |
«Տրանսպորտային կապերի ընդլայնումն առանցքային է». Միրզոյանը՝ Ղազախստանի ԱԳ նախարարին
1314:36Ալիևը խարույկ է վառել օկուպացված Ստեփանակերտում
1614:30«Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի ու Երևանի միջև». Ղազախստանի ԱԳ նախարար (տեսանյութ)
4014:24«2020թ. նոյեմբերի 10-ին 3 օր վախից փախած էին»․ Արշակ Կարապետյան (տեսանյութ)
7313:48Exit poll-ի տվյալներով՝ Երևանում ընտրողների 63 տոկոսը քվեարկել է Դավանկովի օգտին
12013:00Պուտինը՝ Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին
15611:48