Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում». Մանե Թանդիլյան

367
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 12:40
«Տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադարձավ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի փակման փաստին՝ նշելով. «Իսկ ավտոբուսներ բավականաչափ կա՞ն էդ քաղաքում, թե՞ ոչ: Տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում: Հետաքրքրվո՞ւմ են այդ հարցերով, թե՞ մենակ պարտադրում են՝ պահպանել հեռավորությունը: Եթե մենք միջոցներ ենք պարտադրում, տեղյա՞կ ենք՝ հնարավո՞ր է դրա կիրառությունը, թե՞ ոչ, և դա ապահովելու մեխանիզմներ ունե՞նք, թե՞ ոչ»,- հարցադրում արեց Թանդիլյանը՝ հավելելով, որ ամբողջ խնդիրը սրանում է։