Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Լավ ենք, վատ ենք՝ էս ենք». Նիկոլ Փաշինյան

394
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 11:05
«Լավ ենք, վատ ենք՝ էս ենք». Նիկոլ Փաշինյան

«Իրար պետք է ամոթանք տանք, մի հատ իրար ասենք՝ ժողովուրդ ջան, էս ի՞նչ ենք անում, եկեք մի հատ սթափվենք»,- այսօր ուղիղ եթերում անդրադառնալով արտակարգ դրության կանոնների խախտման դեպքերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է, այս գործում մեղավոր է նաև կառավարությունը. և եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը, որովհետև այս ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության:

Լավ ենք, վատ ենք՝ էս ենք: Ես համոզված եմ, որ լավն ենք: Ես հավատում եմ ձեզ: Բայց մենք մեր ազատությունն սկսել ենք օգտագործել մեր դեմ: Ես հավատում եմ, որ այս ուղերձը տեղ է հասնելու»,- ասաց վարչապետը՝ շարունակելով. «Եկեք 3 միլիոնով հիվանդանանք, ասենք՝ մեզ չեն բուժում. որտե՞ղ բուժեն... «Գլորիա»-ում երեկ էդ ավտոբուսը տեսաք չէ՞, այնտեղ արդեն 36 դեպք կա հաստատված: 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են.․. Հետո՞, ասենք՝ սպեցնազով մտանք, ի՞նչ անենք, ծեծե՞նք, ո՞ւմ ծեծենք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդն իր կյանքին լուրջ չի վերաբերվո՞ւմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: