«Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը համարում եմ ներքին սաբոտաժ»․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը ես համարում եմ ներքին սաբոտաժ: Չնայած, Սամվել Մարտիրոսյանը չի բացառում նաև հաքերային հարձակումը, սակայն դրանից ավելի շատ ներքին սաբոտաժի հոտ է գալիս: Ու, այո, ոչ մի երաշխիք չկա, որ մեր անձնական տվյալները մի օր էլ չեն թևածի սոցիալական ցանցերում, կամ չեն հայտնվի ադրբեջանական հետախուզության գրպանում: Ստացվում է, որ մեզանից որևէ մեկի անձնական տվյալը պաշտպանված չի ու էս ամեն ինչն անլրջության մուլտիպլիկատիվ էֆեկտն է: Երկրում ծայրահեղ ծանր իրավիճակ է. մեկ օրում թեսթ հանձնած 1249-ից 517 վարակակիր, 19 մահ: Ու այս թվերը ընդամենը կամ պարզապես վիճակագրություն չեն: Ամեն թվի տակ կոնկրետ մարդկային ճակատագիր է, մեկ ընտանիքի ողբերգություն, մեկ անուն-ազգանուն, մեկ մարդ: Լուրջ մասնագետների կանխատեսմամբ և իրավիճակի սթափ վերլուծությամբ, վաղը շատ ավելի վատ է լինելու, մյուս օրը՝ դրանից վատ, իսկ մի 10 օր հետո կարող է անդառնալի և անվերահսկելի իրավիճակ լինել, անկառավարելի քաոս: Էժան էմոցիա ծախելու ու մարդկանց ստորին բնազդների վրա «աչոկ» հավաքելու թեման այլևս լայն սպառման պոպկորնի նախկին էֆեկտը չունի: Հայաստանն աշխարհի քարտեզում վտանգավորության ու ռիսկայնության կարմիր SOS-ով է նշված: Չգիտեմ, դուբինկաներով առողջություն պարտադրելով, աջ ու ձախ տուգանելով ու ոստիկանական անտիսենտիմենտով այլևս հնարավո՞ր է տորպեդահարել կորոնաարշավը: Չգիտես ինչու, ինձ թվում է՝ ոչ: Ուրեմն՝ ի՞նչ անել: Ընդամենը լրջանալ, դադարեցնել էմոցիաների լվացքը, ողջ պատասխանատվությունը չգցել քաղաքացու վրա ու վերջապես գիտակցել, որ անդառնալիության հետհաշվարկը սկսված է: Հ.Գ. Հա, չմոռանամ դիստանցիոն տարբեր հայրենասերներին, որ հեսա քնից կզարթնեն ու հերոսական ստատուսներ կգրեն, իրազեկել, որ ինձ հղված իրենց «սեքնդ հենդ» նամակները ես չեմ կարդում»։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18