Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ուղիղ միացում Ազգային ժողովից

475
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 10:00
Ուղիղ միացում Ազգային ժողովից

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ Մինչ նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությանն անցնելը՝ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Վերադառնալով նիստերի դահլիճ՝ քվեարկության դրվեց և ընդունվեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Փոփոխությունների համաձայն՝ Ճանապարհային ոստիկանությունը կփոխարինվի նոր Պարեկային ծառայությամբ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նաև «Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Հիշեցնենք՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները հրապարակելու՝ Կենտրոնական բանկի իրավասությունը:

Ամբողջությամբ ընդունվեց նաև հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող՝ իմքայլական Վ․ Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

ԱԺ նիստ