Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Եգիպտոսն ստեղծել է միջազգային հակաթուրքական միություն

1311
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 22:20
Եգիպտոսն ստեղծել է միջազգային հակաթուրքական միություն

Եգիպտոսը հայտարարել է, որ ստեղծում է միություն՝ ընդդեմ Թուրքիայի, որի կազմում կլինեն Հունաստանը, Կիպրոսը, ԱՄԷ-ը, Ֆրանսիան: Ալյանսի նպատակն է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններին դիմակայելը: Այս մասին հայտարարվել է մայիսի 11-ին՝ վերոնշյալ երկրների ԱԳ նախարարների հետ տեսախորհրդակցության ժամանակ: Հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ հնգակողմ դաշինքը հայտնել է, որ ուժերը կենտրոնացնելու են Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու ուղղությամբ: Դաշինքը քննադատում է նաև Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) և Թուրքիայի միջև 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» և «Անվտանգության և ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։

Դաշինքի վերաբերյալ խիստ քննադատությամբ է հանդես եկել Թուրքիան՝ նշելով, որ այս այն բերելու է տարածաշրջանային քաոսի և անկայունության: